NASA-ն հաջողությամբ մեկնարկել է «Արտեմիս 2» առաքելությունը
NASA-ն հաջողությամբ մեկնարկել է «Արտեմիս 2» առաքելությունը, որը 1972 թվականից ի վեր դեպի Լուսին առաջին մարդատար առաքելությունն է։
NASA-ի մշակած Space Launch System հրթիռը Օրիոն տիեզերանավով թռիչք է կատարել Ֆլորիդայի Քենեդիի տիեզերական կենտրոնից Երեւանի ժամանակով ժամը 00:35-ին։
Տիեզերանավի վրա է գտնվում չորս տիեզերագնաց՝ հրամանատար Ռիդ Ուայզմանը, օդաչու Վիկտոր Գլովերը եւ երկու մասնագետ՝ Քրիստինա Քոչը NASA-ից եւ Ջերեմի Հանսենը Կանադայի տիեզերական գործակալությունից (CSA)։
«Արտեմիս 2» առաքելությունը նախատեսված է տեւել տասը օր. «Օրիոնը» կմոտենա Լուսնին, կպտվտի դրա շուրջը, ապա կվերադառնա Երկիր։ Այն նախատեսված է Սան Դիեգոյի ափերի մոտ Խաղաղ օվկիանոսում իջնել։
Առաքելության ընթացքում անձնակազմը կփորձարկի ապագա տիեզերական արշավախմբերի եւ լուսնային վայրէջքների համար նախատեսված համակարգերն ու սարքավորումները։ Արբանյակի մակերեսին վայրէջքը նախատեսված է 2028 թվականին «Արտեմիս-4» առաքելության շրջանակներում։