Meta-ն ծրագրում է թողարկել վճարովի մուտքով փակ AI մոդել
Meta-ն նախատեսում է 2026 թվականին թողարկել վճարովի մուտքով «փակ» արհեստական բանականության մոդել, գրում է Bloomberg-ը։
Մարկ Ցուկերբերգը հիասթափված էր նախորդ մշակումից եւ այժմ աշխատում է նոր թիմի հետ՝ միջոցներ հայթայթելու համար։ Մոդելի կոդային անվանումը Avocado է եւ ընկերությունը նախատեսում է այն ներկայացնել 2026 թվականի գարնանը։
Հրապարակման աղբյուրների համաձայն, այն կարող է թողարկվել որպես «փակ» մոդել, որի մուտքը կվաճառվի եւ «խիստ» կվերահսկվի։ Մուտքի գինը դեռ անհայտ է։
Այս քայլը Meta-ին կմոտեցնի Google-ի եւ OpenAI-ի գործելակերպին եւ կհանգեցնի տարիներ շարունակ խթանվող բաց կոդի ռազմավարությունից շեղման։
Bloomberg-ը նշում է, որ ընկերության ռազմավարությունը փոխվել է 2025 թվականի սկզբին, երբ այն թողարկեց Llama 4 բաց արհեստական բանականության մոդելը։
Սա «հիասթափեցրեց» Սիլիկոնյան հովիտին եւ հարթակի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին։ Նա ազատեց նախագծի վրա աշխատող թիմի մի մասին եւ ներգրավեց նոր մասնագետների։ Այժմ Ցուկերբերգը շատ ժամանակ է անցկացնում TBD Lab անվամբ նոր թիմի հետ եւ անձամբ աշխատում է ընկերության ուշադրությունը շահութաբեր մոդելի վրա տեղափոխելու ուղղությամբ։