Instagram-ը սկսել է փորձարկել Instagram Plus բաժանորդագրությունը
Instagram-ը սկսել է փորձարկել Instagram Plus բաժանորդագրությունը, որը թույլ է տալիս երկարաձգել Stories-ի հրապարակման ժամանակը եւ թաքցնել ձեզ դիտողների ցուցակից:
TechCrunch-ը եւ Engadget-ը հաստատել են Meta-ի փորձարկման մեկնարկը: Ընկերությունը փորձարկում է բաժանորդագրությունը Մեքսիկայում, Ճապոնիայում եւ Ֆիլիպիններում:
Գները տարբերվում են ըստ տարածաշրջանի՝ 39 մեքսիկական պեսո, 319 իեն եւ 65 ֆիլիպինյան պեսո: Սա համարժեք է մոտավորապես $2.20, $2.00 եւ $1.07:
Վճարովի գործառույթների թվում են Stories-ը դիտելու հնարավորությունը՝ առանց դրանց ստեղծողին տեղեկացնելու, կրկնվող դիտումների վիճակագրությունը եւ Stories-ի լսարանի անսահմանափակ թվով ցուցակներ, բացի «Մոտ ընկերներ»-ից:
Հնարավոր կլինի նաեւ երկարաձգել Stories-ի հրապարակման ժամանակը եւս 24 ժամով: Օգտատերերը կկարողանան Stories-ին ավելացնել անիմացիոն արձագանքներ եւ որոնել որոշակի օգտատերերի դիտողների ցուցակում: