Deep Purple-ը առաջիկայում նոր ալբոմ կթողարկի
Այն կոչվելու է SPLAT! եւ թողարկվելու է հուլիսի 3-ին:
Ալբոմը կարելի է նախապատվիրել այս հղումով:
SPLAT!-ը կլինի Deep Purple-ի 24-րդ ալբոմը:
Վերջին ալբոմը (=1) թողարկվել էր 2024 թվականի ամռանը եւ գերազանց ընդունելության արժանացել խմբի երկրպագուների եւ քննադատների կողմից:
Ս.թ. փետրվարին խոսելով նոր ալբոմի մասին, խմբի վոկալիստ Իեն Գիլանն ասել էր.
«Կա մի ընդհանուր թեմա՝ բավականին ազատ հայեցակարգային գաղափար է մարդկության վերջի մասին, բայց ամեն ինչ այդքան մռայլ չէ, որքան կարող է թվալ:
Իրականում այն շատ հուսադրող է: Խոսքը մարդկության՝ դեպի մետաֆիզիկական վիճակի անցման, մեր հաջորդ մարմնավորման կամ կերպարանափոխության մասին է»: