Добавить новость
ВСЕ новости СЕГОДНЯ
RSS.+ — история VIP в новостях News24 с календарным архивом. Все самые быстрые 24/7 новости в ежеминутном тематическом обновлении Life24 — на русском, и не только + Today24, а также тексты с озвучкой — в авторском разделе #123ru.net
Ria.city

Ներդրումների աճն ու «թվային քոչվորները». ACA-ն ու TEF-ը ստուգել են թեք ոլորտի «զարկերակը»

Медиамакс
12

Արդեն երկրորդ տարին Armenian Code Academy (ACA)-ն եւ Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամը (Technological Education Foundation-TEF)  վերլուծում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը՝ հրապարակելով «Armenian tech market. Insights 2025» հետազոտությունը:

Այս տարի այն մշակվել է Step Consulting-ի հետ համատեղ:

Ըստ դրա՝ Հայաստանում գործում է 1253 տեխնոլոգիական ընկերություն: Դրանց 79 տոկոսը տեղական է, 21 տոկոսը՝ գլոբալ: Ոլորտում ներգրավված է 58 700 աշխատակից: Նրանց 64 տոկոսը ոլորտում աշխատում է տեխնիկական մասնագիտություններով, 36-ը՝ հարակից: Աշխատակիցների 39,8 տոկոսը կին է, 60,2 տոկոսը՝ տղամարդ:  

Մեդիամաքսի հետ զրույցում ACA-ի հիմնադիր Նարեկ Ասլիկյանն ու Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Թադեւոսյանը պատմել են վերլուծության իրականացման ընթացքի մասին եւ կիսվել՝ ինչպիսին էր 2024թ. տեխնոլոգիական ոլորտում:

«Տեխնոլոգիական ոլորտի վերլուծությունը կարեւոր է գործատուների, գլոբալ ընկերությունների, ոլորտի սկսնակների ու պետության համար»

Նարեկ Ասլիկյան

Մեր նպատակն է այս վերլուծության արդյունքում հասկանալ՝ որտեղ է տեխնոլոգիական ոլորտն այսօր, ինչն է փոխվում, բարելավվում եւ որ խնդիրներն են մնում անփոփոխ:

Նման վերլուծություն առաջին անգամ իրականացրել ենք անցյալ տարի՝ արտացոլելով 2023թ. տվյալները: Այս տարի այն հրապարակվել է մարտին եւ դիտարկել 2024 թվականը տեխնոլոգիական ոլորտում:

Հրապարակված ցուցանիշների մեծ մասը վերաբերում է աշխատաշուկային, որովհետեւ հենց այս տվյալների պակասն առավել շատ ունեն մեր գործընկերները թե՛ տեղական, թե՛ գլոբալ շուկայում: Եթե ոլորտի խոշոր միջազգային խաղացողներից մեկը դիտարկի Հայաստանը՝ գրասենյակ բացելու տեսանկյունից, այս վերլուծությունը հնարավորություն կտա նրան առավել լավ պատկերացնել իրավիճակը մեր երկրում: Ինչպես նաեւ կիմանա՝ ինչ մասնագետներ կան Հայաստանում, ինչ քանակի եւ որ խոշոր միջազգային կազմակերպություններ են արդեն ներկայացված այստեղ:

Գործատուներից բացի, հետազոտությունն օգտակար է նաեւ աշխատանք փնտրողներ համար՝ առավել լավ հասկանալու առկա միտումները: Այն կարեւոր է նաեւ պետության համար: Մենք գիտակցում ենք, որ պետությունը տեխնոլոգիական ոլորտի մասին հիմնականում տեղեկանում է ՊԵԿ-ի կամ Վիճակագրական կոմիտեի տվյալներից, որոնք հաճախ այնքան էլ ճշգրիտ չեն արտացոլում իրավիճակը:

Օրինակ՝ ոլորտում կան տասնյակ հազարավոր «digital nomad»-ներ՝ մասնագետներ, որոնք այս պահին Հայաստանում են, սակայն իրավաբանորեն որեւէ տեղ արտացոլված չեն եւ ոչ ոք նրանց «չի տեսնում»:

Լեւոն Թադեւոսյան

Բացի այդ, ինչպես եւ բոլոր ոլորտներում, տեխնոլոգիականում նույնպես հաճախ են լինում մանիպուլյացիաներ: Այս վերլուծությունը մանիպուլյացիաների տեղ չի թողնում, քանի որ ներկայացնում է հստակ թվեր: Օրինակ՝ հաճախ է խոսվում, որ տեխնոլոգիական ոլորտում ներգրավված կանանց թիվը փոքր է, մինչդեռ մեր տվյալները ցույց են տալիս, որ ոլորտում տարբեր մասնագիտություններով ներգրավված կանայք կազմում են ընդհանուր աշխատակիցների 39,8 տոկոսը, իսկ բուն տեխնիկական մասնագետներից կին է 27 տոկոսը:

Ընկերությունների տնօրենների եւ հիմնադիրների թվում կանայք 18.8 տոկոս են կազմում:

Տեղեկատվության բաց աղբյուրներն ու մասնագետների «անվանական ցուցակը»

Նարեկ Ասլիկյան

Վերլուծությունն անցկացրել ենք հետաքրքիր մոտեցմամբ՝ առանց օգտվելու որեւէ պաշտոնական աղբյուրից:

Կրթական եւ հավաքագրման ոլորտում ունենալով գործունեության հարուստ պատմություն՝ կարող ենք այդ ծավալի տեղեկատվություն հավաքել բառացիորեն անուններով: Իսկ սա նշանակում է, որ ստացված տվյալներն առավել ճշգրիտ են:

Մեզ համար կարեւոր է տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ համարել նաեւ, օրինակ, բանկում աշխատող ծրագրավորողներին: Երբ գլոբալ որեւէ ընկերություն որոշում է կայացնում բացե՞լ գրասենյակ Հայաստանում, թե՞ ոչ, նրա համար կարեւոր չէ՝ իր ապագա հնարավոր աշխատակիցը հիմա բանկում է աշխատում, թե՝ տեխնոլոգիական ստարտափում:

Ինչ վերաբերում է տվյալների հավաքագրման բուն մեթոդիկային, մենք օգտվել ենք     տեղեկատվության բաց աղբյուրներից: Նախ՝ այս տարիների ընթացքում ունեցել ենք ACA-ի 17 հազար շրջանավարտ եւ 65 հազար դիմորդ: Հետեւաբար, ինքներս էլ ունենք տվյալների մեծ բազա: Կիրառված մյուս մոտեցումը սոցցանցերից՝ LinkedIn-ից, մասնագիտական այլ հարթակներից տեղեկատվության հավաքագրումն է:

«2024թ.-ին տեխնոլոգիական ոլորտը սկսել է վերականգնվել»

Նարեկ Ասլիկյան

Վերջին շրջանում տեխնոլոգիական ոլորտում շատ է կրկնվում երկու բառ՝ «ռուսները գնացին» (ժպտում է – հեղ.): Ըստ ցուցանիշների՝ 2024թ.-ի ընթացքում Հայաստանից հեռացել է առնվազն 2000 ռելոկացված մասնագետ: Սա, իհարկե, վատ է, բայց պետք չէ շատ ուռճացնել: Այսօր առնվազն 9000 մասնագետ շարունակում է մնալ Հայաստանում եւ սա մարդիկ են, որոնք տեղափոխել են ոչ թե անհատապես, այլ՝ կազմակերպությունների, թիմերի հետ:

Երբ 2022թ. սեպտեմբերին Ռուսաստանում հայտարարվեց մոբիլիզացիա, իհարկե, տասնյակ հազարավոր անհատներ, առանց կազմակերպությունների, տեղափոխվեցին Հայաստան: Շատերը եկան այստեղ, քանի որ տեղափոխման ընթացքն առավել պարզ էր: Նրանց մի մասն ի սկզբանե գալիս էր մտքով՝ «իսկ ի՞նչ անել հետո»: Այնպես որ, բնական է, որ 50 հազար մարդ չմնաց Հայաստանում, բայց շատ լավ է, որ այդ ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ որոշեցին տեղափոխվել ու գրասենյակներ բացել այստեղ: Ընդ որում, նրանց մեծ մասը Հայաստանում կազմակերպեց տեխնոլոգիական միջոցառումներ ու սկսեց ծրագրեր փորձնակների համար, այդ թվում՝ ACA-ի հետ համագործակցությամբ: Սա ցուցիչ է, որ այս ընկերությունները Հայաստանում մնալու երկարաժամկետ պլաններ ունեն: Դրանցից շատերն այս ընթացքում արդեն կրկնապատկել են աշխատակիցների թիվը:

Կարեւոր է նշել նաեւ, որ 2024թ.-ին կտրուկ աճել է ոլորտի կազմակերպությունների շրջանառությունն ու ներգրավված ներդրումների ծավալը: Մոտ 120 մլն դոլարից ավելի գումար են ներգրավել միայն այն կազմակերպությունները, որոնք հայտարարել են այդ մասին: Սա ահռելի թիվ է՝ հաշվի առնելով, որ խոսքը 7-8 գործարքի մասին է: Այս ցուցանիշը վկայում է, որ շուկան վերականգնվում է ու Հայաստանը կտրված չէ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգից:

Արհեստական բանականության ազդեցությունն ու շարունակական կրթության կարեւորությունը

Նարեկ Ասլիկյան

Արհեստական բանականությունը մեծ ազդեցություն է թողնելու տեխնոլոգիական ոլորտի վրա, բայց, քանի որ հետազոտությունն իրականացնում ենք տարին մեկ, այդ ազդեցությունը դեռեւս չի բերում կտրուկ փոփոխությունների եղած ցուցանիշներում:

Առաջիկա տարիներին, գուցե, առավել վառ արտացոլվեն պահանջված մասնագիտությունների փոփոխությունները՝ ԱԲ զարգացման հետ կապված: Այսօրվա դրությամբ տվյալագիտությամբ զբաղվում է տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկայի 6 տոկոսը:

Եթե խոսում ենք ԱԲ ազդեցությամբ մասնագետների պահանջարկի փոփոխության մասին, ապա ինչ-որ փուլից աշխատաշուկան կարիք է ունենալու ԱԲ լուծումներ մշակողների եւ դրանք «աշխատացնողների»:

Լեւոն Թադեւոսյան

Ոլորտում արհեստական բանականության կիրառումն ավելացավ, երբ մարդիկ սկսեցին դրա միջոցով ստուգել սեփական կոդերը: Սա ցուցիչ է, թե որքան կարեւոր է շարունակական կրթությունը հատկապես տեխնոլոգիական ոլորտում:

Ընդ որում, այդ կրթությունն ու հմտությունների զարգացումը չպետք է լինի ինքնանպատակ, այլ՝ հիմնված ոլորտում եղած իրավիճակի վրա:

Կազմակերպվող դասընթացներն առավել օգտակար ու թիրախային դարձնելու համար ACA-ն ու TEF-ը եւս հաշվի են առնում ոլորտի վերլուծության արդյունքում ստացված թվերը: Օրինակ՝ առաջիկայում մեկնարկելու է կիբեռանվտանգության դասընթաց, քանի որ այս ոլորտի մասնագետների պահանջարկը շատ մեծ է:

Նույն կերպ մեր հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների մեծ մասը կենտրոնացած է Երեւանում եւ ընդամենը 6 տոկոսն է մարզերում: Այս պատճառով TEF-ը շատ է կարեւորում մարզերի զարգացումն ու թեք ոլորտում կանանց թիվն ավելացնելու համար շեշտը դնում հենց նրանց կրթության ու հնարավորությունների զարգացման վրա: Օրինակ՝ ունենք մեդիագրագիտության առցանց դասընթացներ մարզերում ու առաջիկայում նախատեսում ենք նոր համագործակցություն Dekavva հիմնադրամի հետ՝ կազմակերպելու թվային մարքեթինգի անվճար դասընթացներ Գեղարքունիքի մարզի կանանց համար:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ էմին Արիստակեսյանի



Все новости по теме на сегодня

ACA в новостях



Музыкальные новости


Все новости 24/7






Спорт

Весь спорт

Бизнес

Культура

Политика

Общество

Авторы

Новости тенниса



Rss.Plus — реально независимые новости по темам (энциклопедический систематизированный навигатор "Википедия новостей 24/7" c ежеминутным тематическим мониторингом интернет-пространства) в форме аполитичного просветительского интернет-журнала на русском языке, без цензуры, на многоязычной международной веб-платформе 103news.com в содружестве с более чем 20 000 источников информации во всём мире, сайтом News-Life.pro, глобальными гео-проектами Ria.City и Moscow.Media под патронажем Russia24.pro с уникальным персонифицированным новостным разделом "Региональная власть РФ" без купюр и модерации, а также "VIP-скандалы" в двух цветовых вариантах "День - Ночь" (кнопка справа вверху). Эти новости увидят Ваши внуки (наша система обеспечивает вечное хранение опубликованной информации 24/7). Будьте честными сегодня, чтобы было не стыдно завтра.

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь


Ria.city
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media
Новости Крыма на Sevpoisk.ru
Губернаторы России

Все города России от А до Я

Персональные новости

BigPot.News — быстрые и самые свежие тематические новости об известных личностях в России, в Украине, в Беларусии, в Казахстане и за их пределами в календарном формате 24/7 на основе авторской технологичной информационно-поисковой системы Smi24.net с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в категориях News и Life в режиме Free Public



Больше новостей СЕГОДНЯ


RSS.plus — СРОЧНЫЕ новости. Неоспоримое преимущество RSS.plus — максимальная скорость публикаций 24/7. Быстрее нас, СЕЙЧАС, лишь только — ВЕТЕР Сайт создан под патронажем Россия24.pro — непрерывные новости из регионов 24/7 на русском + новости Москвы от Moscow.Media и мировые новости от Smi24.net и партнёров в календарном формате (вчера, сегодня и сейчас) совместно с 123ru.net и платформой СМИ24.net по технологии 103 NEWS

Опубликовать свою новость в любом городе и регионе, а также на любом языке мира можно мгновенно — здесь







Rss.plus